Մեղադրական եզրակացությունում սպանության մեղադրանք չկա. Լևոն Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, պնդում է՝ գլխավոր դատախազության հաստատած մեղադրանքում ոչինչ չկա։ Այս մասին  այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց  լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նա:

«Ուզում եմ՝ հստակ լինի բոլորի համար, շատերը չեն խորանում, բայց ուզում եմ ասել՝ մեղադրանքի մեջ չկան սպանություններ, սպանությունների հրահանգավորելու ոչ մի բան։ Բայց մարդկանց մոլորեցնում են»։

Արձագանքելով դիտարկմանը, թե կան պնդումներ, որ մարտի 1-ի գլխավոր մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է, և նա պետք է մնա անազատության մեջ՝  Լևոն Քոչարյանը հարց ուղղեց.

«Իսկ այդ մարդիկ չեն ուզո՞ւմ հարց տալ, խորանալ, հասկանալ այդ ամբողջ իրավիճակը. Դավիթ Շահնազարյանը և ընդդիմության շարքում այլ մարդիկ հորդորում էին ցույցը տեղափոխել այլ վայր։ Բայց Նիկոլ Փաշինյանը ասել է՝ չէ, մնացեք տեղում, շարունակեք պայքարը, բարիկադներ սարքեք։ Նույն բարոյական առումով, այդ մարդիկ հարց չունե՞ն նրան, ի՞նչ կլիներ լսել թիմակիցներին»։

Այս թեմայով
am