«Սա, իհարկե, սուտ է». Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը եթերում ակնարկում էր, որ ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկին իր հետ մասնավոր զրույցներում դժգոհություն է հայտնել նոր իշխանություններից և Արդարադատության նոր նախարարից:

Մի կողմ, որ սա, իհարկե, սուտ է: Ուրեմն, եթե ես մի օր հրապարակեմ Սվիտալսկու հետ իմ մասնավոր զրույցները կամ էլ դեսպանը մի օր որոշի Հայաստանին նվիրված գիրք գրել, Արփինե Հովհաննիսյանն ու իր կուսակցական վերնախավն ստիպված կլինի երկրից հեռանալ առաջին իսկ պատահած ինքնաթիռով:

Տիկին Հովհաննիսյանը երբևէ դիվանագիտական շրջանակներում, մեղմ ասած, հարգանք չի վայելել, իսկ Արդարադատության նախարարի պաշտոնում իր գործունեությունը մշտապես գնահատվել է արդարադատությունից կիլոմետրերով հեռու՝ իր օրոք կեղծված սահմանադրական հանրաքվեն վկա»:

Այս թեմայով
am