Արմեն Գևորգյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի և նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:

Այսօրվա նիստին ներկա են նաև Արմեն Գևորգյանն ու Սեյրան Օհանյանը: Գևորգյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:

«Եկեք պայմանավորվենք, որ ես ոչ մի հարցի չեմ պատասխանում, լա՞վ»,- ասել է նա:

Այս թեմայով
am