Նախկին վարչապետների անիրական երազանքը

Արդեն մի քանի օր է, ինչ տեղեկատվական որոշ շրջանակներ շրջանառության մեջ են դնում նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանի և Կարեն Կարապետյանի քաղաքական պլանների մասին լուրը:

Ըստ այդ տեղեկությունների՝ Տիգրան Սարգսյանը և Կարեն Կարապետյանը վերադառնալու են ու կարողանալու են լուրջ քաղաքական պրոցեսների սկիզբ դնել: 

Տեղեկությունների սկզբնաղբյուրները, իհարկե, հասկանալի են, բայց պետք է արձանագրել, որ այս տեղեկությունները առավել շատ փորձեր են ցանկալին իրականության տեղ ներկայացնել: Նախկին վարչապետները այլևս դուրս են ՀՀ քաղաքական կյանքից և դժվար թե կարողանան որևէ էական դերակատարում ստանձնել: Եվ սա հասկանալու համար շատ խորը վերլուծության կարիք չի զգացվում:

Տիգրան Սարգսյանը Հայաստանի պատմության ամենատապալված վարչապետներից մեկն է: Նրա կառավարման շրջանը բավական լավ է տպավորվել հասարակության մոտ: Արդարության համար պետք է նկատել, որը նրա վարչապետությունը համընկավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի սզկբի հետ, բայց նաև իր սխալների արդյունքում Հայաստանը հայտնվեց տնտեսական մեծ փոսում: Տիգրան Սարգսյանին հասարակությունը նաև հիշում է հայտնի օֆշորային սկանդալով: Հիշեցնենք, որ նա և Նավասարդ Կճոյանը հայտնի գործարար Հայրապետյանից խլել էին նրա բիզնեսը: Տիգրան Սարգսյանը նաև չունի քաղաքական հենարան և աջակիցներ Հայաստանի ներսում: 

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը իր վարչապետության ընթացքում բավական բարձր հեղինակութուն ուներ: Իր աշխատանքի շնորհիվ նա կարողացավ մեղմել տարիներ առաջ Երևանի քաղաքապետի պաշտոնից իր փախուստի տպավորութունները և ավելին՝ կարողացավ հաղթանակով ապահովել ՀՀԿ-ին 2017 թվականի ԱԺ ընտրութուններում:  Կարեն Կարապետյանի կուտակած հեղինակությունը առոչինչ դարձավ 2018թ.-ին, երբ նա  հայտարարեց, որ Արցախի հարցով ինքը չի կարող զբաղվել և դրա համար է պետք, որպեսզի հենց Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ: Իսկ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո նրա՝ Հայաստանից հեռանալը «գաստրալյոր» գործչի տպավորություն թողեց հասարակության մոտ: Դժվար թե Հայաստանի հասարակությունը վստահի մի մարդու, ով ամեն անգամ, երբ իր շուրջ սրվում է քաղաքական իրավիճակը, հեռանում է Ռուսաստանի Դաշնություն:

գրում է՝ politik.am-ը 

Այս թեմայով
am