« Ես եմ »

-Վայյ ետ դուռը կամաց փակեք,մնում է ինձ դուռը կամաց փակել գոռալու համար էլ հաստիք տան,արի աղջիկ ջան արի։

-Բարև Ձեզ ,  ինձ փոստով ոչինչ չի եկել ,

-Բարև, բարև,  համարդ ասա

-100

-Ինչ էլ թույն համարա էս ով ա էսպիսի լավություն արել քեզ

-ԸԸԸՄ ճիշտն ասած  դուք

-Լուրջ,այ քեզ ձեռնբացություն

-Ամիս ամսաթիվ այ եստեղ ,ազգանունդ էլ այ եստեղ գրի համարդ էլ կողքը կգրես ,այ աղջիկ ջան ասեցիք համարդ էլ գրի վայ ։

-Շնորհակալություն

- Այ մարդ ջարդվեց կամաց փակեք վըը

Չնայած  փոստատան ներսում տիրող ձմռանը,դրսում հիանալի արևոտ եղանակ էր ,մի տեսակ այս աշունը շատ ամառային է։

    Ես քանի որ էությամբ չեմ փայլում իմ համբերատարությամբ ,որոշեցի մինչև ավտոբուսի կանգառ հասնելը նամակի բովանդակությունը կուլ տալ ,այդպես է նկարագրում ինձ մայրս, երբ հարևանուհիններին պատմում է թե ինչպես եմ գիրք կարդում։ Քանի որ ես նամակներ եմ ստանում միայն օնլայն գնումների ժամանակ, պատկերացրեք, թե որքան զարմացած էի ես և երջանիկ, որ ինձ նամակ են ուղղարկել։ Նամակը հասցեագրված էր ինձ ,բայց գրված չէր թե ում կողմից է։ Ինչ որ է ագահաբար բացեցի նամակը ու սկսեցի կարդալ։

Բարև, գիտես կյանքի ողջ իմաստն այն է, որ կարողանանք ամբողջությամբ դառնալ այն մարդը, որ պետք է դառնանք։ Ես գիտակցում եմ, որ մեծ բաների հասնելու համար պետք է ավելի շատ աշխատեմ: Ես չպետք է թողնեմ որ հոգիս վախենա ու դողա։ Ես այն մարդն եմ ով բոլորին կների իրենց հպարտության համր, բայց միայն, թե իրենց հպարտության ճանապարհին իմ հպարտությանը չդիպչեն։ Ես այս դեպքում միշտ ասում եմ, որ այն հպարտությունը, որը դեմ է դուրս գալիս չարախնդությանն ու ծաղրանքին խելացի է ու գովելի։ Մենք բոլորս սիրում ենք դասեր տալ, թեև սովորեցնում ենք բաներ, որոնք ինքներս էլ կարգին չգիտենք։ Ես այն մարդն եմ, ով մեկ անգամ իր կյանքում հուսխաբ լինելուց հետո գուցե այն պատճառով, որ անկայուն մարդու եմ հանդիպել, կամ հանգամանքներն են իրենց կամքը թելադրել, երբեք չեմ հանձնվում և չեմ ապրում անհաղորդ սրտով, որովհետև այսքան ժամանակ իմ սովորածը ինձ միայն համոզել է, որ մարդիկ այնքան շատ են փոխվումոր ամեն անգամ կարող ես նրանց մեջ ինչ-որ նոր բան նկատել։Ես այն մարդն եմ, ում մեջ մի համառություն կա, որը չի թողնում, որ ուրիշների կամքով վախի մատնվեմ։ Ամեն անգամ, երբ մեկը փորձում է ինձ վախեցնել, խիզախությունը մեջս գլուխ է բարձրացնում։ Շատ սխալներ պետք չեն ,որ հասկանաս ,թե ով է պատասխանատվություն կրում քո կյանքի իրողությունների համար անկախ մեղավորներից ու հանգամանքներից ։ Եթե գա մի օր ,որ անունդ էլ  մոռանաս ընդմիշտ հիշի՛ր, ամենադժվար պահին դու մենակ քեզ ունես։ Ամեն կյանք ունի պատմություն, ամեն պատմություն կյանք է սովորեցնում։ Եղիր արդար քո առաջ դա ավելին է քան ազնվությունը։ Դու պետք է լինես քո սեփական կյանքի վարպետը, դու պետք է լինես քո հոգու առաջնորդը։ Մենք կարող ենք ավելին քան պատկերացնում ենք։ Բոլորը կարող են լինել հայտնի, բայց քչերը կարող են լինել մեծություն որովհետև  անցած ուղղով է որոշվում  մեծությունը։ Բոլորը ունեն իրավունք ապրելու, և բոլորը ունեն վիթխարի ներուժ հաջողության հասնելու համար։ Բայց հաջողությունը անվճար չէ, ինչպես անվճար չէ այս կյանքում բացարձակապես ոչինչ։ Առաջինը և ամենակարևորը պետք է հասկանաս ինքդ քեզ։ Պետք է կարողանաս պատասխանել շատ կարևոր հարցի՝ «ով եմ ես իրականում» և «ինչ եմ ուզում ես»։ Հարցրու քեզ ինչ ես դու անում աշխարհի վրա և իրականում այդ հազարավոր ճանապարհներից որով ես ուզում գնալ դու։ ՈՒզում ես լինել հայտնի, թե ուզում ես հարուստ ժառանգություն թողնել, իսկ գուցե ուզում ես պարզապես Ատլանտայում տան սպասուհի լինել ։Ես գտել եմ այդ հարցի պատասխանը ես ուզում եմ լինել մեծություն, ես ուզում եմ օգնել այն մարդկանց ովքեր իրականում օգնության կարիք ունեն ես չեմ ուզում ինձ հիշեն, երբ ես արդեն մեռած կլինեմ, վերջ ի վերջո դա իմ ինչին է պետք ես ուզում եմ ունենալ այնպիսի հնարավորություն, որ կարողանամ օգնել մարդկանց ովքեր չեն հասկանում իրենց և գնում են սխալ ուղղով որովհետև չգիտեն, թե իրենք ով են ։Ես ունեմ նպատակ և այն օգնել մարդկանց ովքեր կորցրել են իրենց նպատակը։ Ինչ էլ որ այն լինի սխալ, թե ճիշտ դա կլինի իմ ընտրությունը։ Ես  շրջապատում եմ ինձ միայն այն մարդկանցով, ովքեր ապագայում կօգնեն ինձ բարձրանալ: Ինձ պետք են մարդիկ ովքեր կլցնեն իմ բաժակը ոչ թե կվերցնեն դրանից։ Դու կարող ես սովորել սխալներից ,եվ չամաչել դա բնական է ինչպես ասենք ջուր խմելը ,բայց շատ կարևոր է, որ սովորես քո ամեն սխալից ոչ թե ջուր խմես այն ժամանակ երբ ծարավ չես։ Սխալները մեզ սովորեցնում են և ստիպում  հասկանալ ով ես դու իրականումերբ ճանապարհին հանդիպելու լինես անհաջողությանը։ Ուզում ես իմանալ, թե իրականում ո՞վ ես դու, պարզիր, թե իրաանում ինչի ես պատրաստ։Սա կապ չունի կամքի ուժի կամ դիմացկունության հետ։Պարզիր թե որն է քո ճշմարիտ կոչումը,և որն է քո կապաը տիեզերքի և աշխարհի հետ։ Մարդիկ միշտ չէ որ սիրում են մեզ, մարդիկ հաճախ չէ որ ուրախանում են մեզ համար։ Երբ դու հասնում ես հաջողության նրանք վախենում են և ցավ ապրում դրա համար ուզում են միշտ կողքիդ լինել, իսկ երբ դու ոչինչ ես ոչինչ ես նաև նրանց համար։ Մարդիք ցանկանում են քեզ ամենալավը որովհետև դու ես դա ցանկանում։ Նրանք քո մասին սկսում են մտածել այն ինչ դու ես պարտադրում նրանց։ Երբ դու հասկանաս ինքդ քեզ և պատասխանես այն հարցին թե ո՞վ ես ուզում լինել աշխարհում, դու կլինես իրական տարբերվողը կլինես հայտնի և բոլորը կհիանան քեզանով, ինչպես դու ես հիանում ուրիշ հայտնիներով։ Երբ դու անես դա այն կլինի քո տարբերանշանը։ Հիշի՛ր հեռավորությունը չնչին բան է, երբ այն հաղթահարելու պատճառ ունես․․․

-Բալ ջան հեռախոստ ա զանգում ,ինչ հա վայ ,ալո

-Ալո ալո աղջիկ ջան փոստատնից են զանգում

-Այո

-Նմակը, որ տվեցինք շփոթել էինք է ետ Մերի Գրիգորյանը Գևորգյան եմ կարդացել բալես, որ խնդրեմ հետ կբերես , դու ես տեղ քո անունով ունես ինչ որ թրթեռներ են մեջը։ ինչ անհարմար բան եղավ այ մարդ,- հեռախոսի միջից լսվեց ձմեռային դեմքով կնոջ նիարդային ձայնը։

Ինձ համար արդեն մեկ էր ,թե ինչպես եղավ, որ ես էլ իմ ազգանվան ճիշտ լինելուն ուշադրություն չէի դարձրել ։

  Նամակը հետ տարա փոստատուն ,բայց ես այն մարդը չէի արդեն ով վերցրեց նամակը ես արդեն ուրիշ մեկն էի այն հանձնելու ժամանակ։ Այդ օրից սկսած նամակի բովանդակությունը իմ կյանքի բովանդակությունն էր դարձել։

Մերի Գևորգյան

 

Այս թեմայով
am