Պատգամավորը դիմել է ՀՀ ոստիկանապետին

Իմ քայլը» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է  կատարել: Պատգամավորը նշում է, որ դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին.

«Այսօր գրությամբ դիմեցի Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ առաջարկելով Գյումրու նորակառույց փողոցներում տեղադրել տեսանկարահանող և արագաչափ սարքեր՝ վթարային իրավիճակներից և դրա հետևանքներից խուսափելու համար։ Խոսքը այս պահին արդեն շահագործման հանձնած փողոցների մասին է, քանի որ քաղաքում դեռ շարունակվելու են շինարարական աշխատանքները»։

Կարեն Սարուխանյանը նաև դիմումի լուսանակարն է հրապարակել։

Այս թեմայով
am