Եթե հասարակությանն Ամուլսարի վերաբերյալ մեր բացատրություններն անընդունելի լինեն, կարող են հանրաքվե նախաձեռնել. Աղազարյան

«Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնել է, որ եթե Ամուլսարի շահագործման վերաբերյալ իրենց բացատրությունները հասարակության կողից չընդունվեն, ապա կարող են հանրաքվե նախաձեռնել:

«Եթե ջերմուկցիներին կամ հասարակության լայն շրջանակներին մեր բացատրություններն անընդունելի լինեն, ապա կա հանգիստ ու հասարակ լուծում. կարելի է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ, անցկացնել հանրաքվե և, ըստ այդմ, անել հաջորդ քայլերը: Եթե հանրաքվեն արդյունք տա, որ հասարակության մեծամասնությունը չի վստահում իշխանություններին, ապա կանցկացվեն նոր արտահերթ ընտրություններ, որտեղ մեր թիմը նորից հանդես կգա էն տեսակետների վրա, որ ունեցել է, կհայտնվեն թիմեր, որոնք կասեն՝ կգանք, Ամուլսարը կփակենք, այդ ժամանակ ժողովուրդն իր ընտրությունը կկատարի»,- ասաց Աղազարյանը:

Հարցին, թե արդյոք հասարակությունը շարունակում է վստահել իշխանությանը, Աղազարյանը դրական պատասխան է տվել:

«Իմ տպավորությունն այնպիսին է, որ իշխանության նկատմամբ վստահության աստիճանը դեռևս բավականին բարձր է: Ժողովուրդը կարող է պատահի անվստահությամբ լցվել իմ, որևէ մարզպետի կամ նախարարի նկատմամբ, բայց վարչապետի վարկանիշը շարունակում է մնալ բարձր: Չեմ կարծում, որ հանրաքվեի դեպքում մեր թիմը պարտություն կրի: Բայց դա քաղաքակիրթ լուծում է»,- ասաց նա:

Այս թեմայով
am