Գագիկ Խաչատրյանի սանիկը՝ «Հայինկասացիա»-ի պետ

ԱԱԾ-ն շարունակում է քննել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատարյանի վերաբերյալ գործը, իսկ այդ ընթացքում նրա մտերիմները պաշտոններ են ստանում։ ArmDaily.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ «Հայինկասացիա» ՓԲԸ–ի պետ է նշանակվել Արմեն Գաբրիելյանը, ով ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի սանիկն է։ Գաբրիելյանը Գագիկ Խաչատրյանի հետ սկզբում աշխատել է հարկայինում, ապա ֆինանսների նախարարությում, իսկ այժմ քավորի ձերբակալությունից հետո, պակաս «յուղոտ» պաշտոնի չէ նշանակվել։

Արդյոք Գաբրիելյանի նշանակման լուրը համապատասխանում է իրականությանը, և երբ է եղել, ԿԲ մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը առաջարկեց գրավոր հարցում ուղարկե։ Իսկ «Հայինկասացիա»-ից Արմեն Գաբրիելյանի հետ կապվելու հեռախոսահամար տվեցին, որով սակայն մեզ չհաջողվեց կապվել վերջինիս հետ։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել, ապա՝ կալանավորվել։

Այս թեմայով
am