Էդգար Առաքելյանի՝ մանդատը վայր դնելու որոշումից հետո Փաշինյանը հանդիպել է խմբակցության որոշ անդամների

«Ժամանակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության անդամ էդգար Առաքելյանի՝ մանդատը վայր դնելու մասին հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է խմբակցության այն պատգամավորների հետ, որոնք, իր կարծիքով, դժգոհություններ ունեն կառավարության կողմից վարվող քաղաքականությունից:

Վարչապետը հորդորել է նրանց չհետևել Առաքելյանի օրինակին, ոչ միայն մանդատը վայր չդնելու, այլ նաև խմբակցությունից դուրս չգալու հարցում՝ հավաստիացնելով, որ կառավարության կողմից վարվող քաղաքականությունը շատ ճիշտ է, ուղղակի ինքը չի կարող որոշ նրբություններ բացահայտել»:

 

Այս թեմայով
am