Գերագույն ռադան հավանություն է տվել Ուկրաինայի նախագահին իմփիչմենթի ենթարկելու մասին օրինագծին

Ուկրաինայի Գերագույն ռադան հավանություն է տվել երկրի նախագահին իմփիչմենթի ենթարկելու մասին օրինագծին, ըստ որի առաջնորդը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանություն կամ այլ հանցագործություն կատարելու դեպքում:

Այս փոփոխությունը նորընտիր առաջնորդ Վլադիմիր Զելենսկու նախընտրական խոստումներից էր, ով պնդում է, թե մտադիր է մաքրել ուկրաինական քաղաքականությունն ու պայքարել համատարած կոռուպցիայի դեմ:

Անցած շաբաթ էլ, կրկին Զելենսկու նախաձեռնությամբ, խորհրդարանը օրինագիծ էր ընդունել պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:

Այս թեմայով
am