Բոլթոնի պաշտոնին հավակնում է 10 թեկնածու. CNN

Սպիտակ տունն ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնում դիտարկում է 10 թեկնածություն: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:

Սպիտակ տան երեք աղբյուր հեռուստաալիքին հայտնել են, որ որպես Ջոն Բոլթոնի հնարավոր իրավահաջորդ դիտարկվում է Իրանի հարցով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը: Հավակնորդների թվում անվանում են Բոլթոնի նախկին առաջին տեղակալ, պաշտոնաթող գեներալ-մայոր Ռիկի Ուեդելին, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի և ՌԴ-ի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ստիվեն Բիգենին:

Որոշ տվյալներով՝ Թրամփն այդ պաշտոնում տեսնում է նաև պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորին, ով Fox News հեռուստաալիքով հանդես է գալիս որպես ազգային անվտանգության հարցերով փորձագետ:

Այս թեմայով
am