Փոթորիկը Մեքսիկայում մոտ 400 դպրոցի շենք է վնասել

«Ֆերնանդ» արևադարձային փոթորիկը Մեքսիկայի հյուսիս-արևելքում վնաս է հասցրել մոտ 400 դպրոցների շենքերի: Նուեվո-Լեոն նահանգում առնվազն 3 ուսումնական հաստատությունների շենքեր լիովին ավերվել են: Նման տվյալներ է հայտնում Televisa  հեռուստաալիքը:

Տեղի իշխանությունները տարերային աղետի հասցրած վնասը գնահատում են 380 մլն դոլար: Փոթորիկը Մեքսիկայի հյուսիս-արևելքին հարվածել էր սեպտեմբերի 4-ին: Ներկայում հայտնի է բնության տարերքի հետևանքով 2 զոհվածի մասին:

Այս թեմայով
am