Կոմանդոսին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում կշնորհվի

Կոչումները կշնորհվեն սեպտեմբերի 13-ին՝ Տիգրան Մանսուրյանի համերգից առաջ։

ՀՀ բանակի գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանին (Կոմանդոս) «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում  կշնորհվի: Որոշումը Գյումրու ավագանին հաստատեց այսօրվա նիստում:

Արկադի Տեր-Թադևոսյանի թեկնածությունն առաջադրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Նա նշեց, որ Կոմանդոսին ներկայացնելու կարիք  չկա. ժողովուրդը լավ գիտի իր հերոսին:

Մեկ այլ որոշմամբ` ավագանին հաստատեց Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար  ու գլխավոր դիրիժորը, ինչպես նաև Գյումրու կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանին ևս «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում շնորհել։

Ռոբերտ Մլքեյանի թեկնածությունը ներկայացրեց Գյումրու քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը:

Որոշումներն ընդունվել են միաձայն։

Կոչումները կշնորհվեն սեպտեմբերի 13-ին՝  Տիգրան Մանսուրյանի համերգից առաջ՝  Գյումրու «Սև Բերդ» ամրոցում։

Այս թեմայով
am