ՔԿՀ-ներում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 10-ին՝ ժ. 11:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված տեղեկությունները, խցերից մեկի ճաղավանդակներից շուրջ 1 մետր հեռավորության վրա՝ դրսի հատվածում, հայտնաբերել են պայուսակ, որում առկա է եղել «56 X Արմենին» գրառմամբ թեյի տուփ:

Զննությամբ տուփի միջից հայտնաբերվել է 3 մլ տարողությամբ 1 ներարկիչ՝ լցված հավանաբար թմրամիջոց հանդիսացող 0.7 մլ հեղուկով:

Այս թեմայով
am