Պուտինը մոտ 30 գեներալի ու գնդապետի է ազատել պաշտոնից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի իրավապահ մարմիններում բարձր պաշտոններ զբաղեցնող մոտ 30 գեներալ և գնդապետ է ազատվել աշխատանքից, գրում է Коммерсантъ-ը:

Պաշտոնից ազատված անձանց թվում են Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների գծով ղեկավարի ավագ օգնական, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոմիսարովը, որը համակարգում էր երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը, Քննչական կոմիտեի` Ղրիմի հարցերով վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Նազարովը և Քննչական կոմիտեի` Դաղստանի հարցերով վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Դուբրովինը:

Պարբերականը նաև գրում է, որ վերջին օրերին Պուտինը նաև մի քանի կարևոր նշանակումներ է կատարել:

Այս թեմայով
am