Ի՞նչ բաղադրություն ունեն շիրակցի կնոջ «բյուրեղյա» արցունքները

meganews.am-ն արդեն ներկայացրել է Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում ապրող երիտասարդ կնոջ պատմությունը, ում  աչքերից բյուրեղներից  են թափվում: Առողջապահության փոխնախարարը դրանցից նմուշներ է ուղարկել հետազոտման: Դրանից անցել է երկու շաբաթ:

ՀՀ առողջապահության նախարարությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրինի, որ նախնական տվյալներով՝ դրանք ապակյա բյուրեղներ հիշեցնող զանգված են, բայց որպեսզի հիմնական բաղադրությունը ճշտվի՝ դրա համար ինչ-որ լրացուցիչ հետազոտություն պետք է անցկացվի, իսկ այդպիսի հնարավորություն ունեցող լաբորատորիա Հայաստանում կա՞, թե՞ ոչ, պարզ չէ:

Հարցին՝ արդյո՞ք այս երևույթը վտանգավոր է առողջության համար, նախարարությունից հորդորեցին ճշտել ակնաբույժից:

Այս թեմայով
am