ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկում է քվոտաներ սահմանել մենաշնորհային շուկաներում

Տնտեսական զարգացման տեմպերը չեն բավարարում ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին։ Նա Ազգային ժողովի այսօրվա իր ելույթում հայտարարեց, որ անհրաժեշտություն կա օրենսդրական լուծումներ տալ մենաշնորհների դեմ պայքարին։

«Առնվազն մենք կարող ենք ապրանքային շուկաներում, որտեղ մենաշնորհներ կան, քվոտավորել ներկրվող ապրանքների ծավալը։ Պայմանական ասած՝ այս ընկերությունը իրավունք չունի 25 տոկոսից ավելի ապրանք ներկրել հանրապետություն։ Դրանով իսկ հնարավորություն կտանք նոր խաղացողները, ստարտափերը տեղ ունենան ապրանքային շուկաներում»,- ասաց Բագրատյանը։

Նրա պնդմամբ՝ նույնպիսի կարգավորումներ կարելի է մտցնել նաև արտադրությունների դեպքում։

Այս թեմայով
am