Ի՞նչ անել, որ ՀԱՊԿ անդամ երկրներն Ադրբեջանին զենք չվաճառեն

ՀԱՊԿ Կանոնադրության մեջ մտցնել Կազմակերպության անդամ երկրների հակառակորդներին զենքի վաճառքի սահմանափակման մասին կետ․ նման առաջարկով հանդես եկավ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանեց․ «Ցավոք, ՀԱՊԿ հիմնական փաստաթղթերում չկա կետ, որն արգելում է զենքի վաճառքը երրորդ երկրներին, որոնք հակամարտության մեջ են Կազմակերպության անդամ մյուս երկրների հետ»։

Շավարշ Քոչարյանը նշեց, որ ՀԱՊԿ պայմանագրում կա կետ, որի համաձայն՝ Կազմակերպության մասնակիցները միևնույն սպառազինությունը կարող են ձեռք բերել առավել մատչելի գներով: Հայաստանն օգտվում է այդ դրույթից։

Այս թեմայով
am