Պարո՛ն Միքայելյան, Ձեր անգլերեն ելույթը ողջունելի կլինի հանրության կողմից․ Սիմոնյանը՝ Սասուն Միքայելյանին

Երբ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունք ունեցող վարորդներին թույլ չեն տալիս իրենց մեքենաներով աշխատել, պատճառաբանում են Հայաստանում ռուսերենի կարգավիճակի խնդրով։ Իսկ ԵԱՏՄ մյուս պետություններում ռուսերենը երկրորդ լեզվի կարգավիճակ ունի, և այդ պետությունները խնդիր չունեն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հիշեցրեց «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

«Ես համոզված եմ, որ այդ թյուրիմացությունը, որ կապված է Հայաստանում ռուսերեն լեզվի այս կամ այն կարգավիճակի հետ, շուտով կվերացվի …», – ասաց Հովհաննես Իգիթյանը։

«Անկեղծ ասած՝ մի քիչ զարմանում եմ մեր քննարկումներից, որովհետև, ասենք, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը հավերժ է, և ՀՀ լեզուն հայերենն է»,- արձագանքեց ԱԺ նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը։

Տեղից այս խոսքերին արձագանքեց «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը, որին Սիմոնյանը պատասխանեց․

«Պարո՛ն Միքայելյան, գրանցվեք, համեցեք՝ անգլերեն ելույթը, կարծում եմ, ողջունելի կլինի հանրության կողմից»։

Այս թեմայով
am