Խորհրդարանն երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքների նախագծեր

ՀՀ Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մի շարք օրենքների նախագծեր:

Այսօր սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում իրականացվեցին մի շարք օրենքների նախագծերի քննարկում:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագծերը և Գևորգ Պապոյանի հեղինակած «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

 

Այս թեմայով
am