Վերջին շրջանում մեծ է գայթակղությունը հնարավոր բոլոր հարցերն առնչակցել Ամուլսարի թեմայի հետ․ Լիլիա Շուշանյան

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հանքերի իրական սեփականատերերի ամբողջական բացահայտման նախագծի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից հնչեցված կարծիքներին:

Նա, մասնավորապես, գրել է

«Արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագծին եւ հարգարժան պարոն Բաղդասարյանի ելույթին, պարզաբանեմ մի քանի հարց.

1. Վերջին շրջանում մեծ է գայթակղությունը հնարավոր բոլոր հարցերն առնչակցել Ամուլսարի թեմայի հետ, եւ պատգամավորը իրենց նախագծի անհրաժեշտությունը սկսում է հիմնավորել հենց այս փաստով, այդուհանդերձ, պետք է նշեմ, որ օրենքը ցանկացած շեմի առկայության կամ դրա բացառման դեպքում իրական սեփականատերերի հայտարարագրման պահանջ չի նախատեսում ցուցակված ընկերությունների համար, ինչպիսին եւ «Լիդիան Արմենիա» կազմակերպությունն է:

2. Ընդ որում, սա միջազգայնորեն ընդունված անհերքելի նորմ է՝ հաշվի առնելով, որ այս կազմակերպությունների սեփականատերերը կարող են փոփոխվել ամենօրյա կտրվածքով: Այս մասին մեր գործընկերներին հանգամանալից ներկայացվել է դեռեւս ԱԺ համապատասխան հանձնաժողովում քննարկման ընթացքում:

3. Ինչպես վերոնշյալ դեպքում, հանձնաժողովում բերվել են մի շարք այլ մասնագիտական փաստարկված հիմքեր եւ պնդումներ, սակայն որոնց վերաբերյալ գործընկերների կողմից, հավանաբար, նպատակահարմար չէր ԱԺ ամբիոնից որեւէ հիշատակում անել:
4. Հարկ եմ համարում եւս մեկ անգամ տեղեկացնել, որ այս նախագծով ներդրվում է Հայաստանում մինչ այս անընդմեջ բարձրաձայնվող, սակայն գոյություն չունեցող բոլորովին նոր համակարգ, որով սահմանվել է նույնիսկ եվրոպական առաջադեմ երկրներից կրկնակի ցածր՝ 10 %-անոց շեմի պահանջ (Եվրոպայում, մեծամասամբ՝ 25%): Եվ սա առաջին անգամ սահմանվում է ընդերքի ոլորտում գործող տնտեսվարողների համար, ինչը ոլորտի թափանցիկության ապահովմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքական կամքի դրսեւորումն է:

5. Կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ շեմերի իջեցման հնարավորությունների քննարկմանը նոր համակարգի գործարկումից եւ առաջին արդյունքներն արձանագրելուց հետո, որի մասին աշխատանքային քննարկումների ընթացքում ոչ մեկ անգամ հաղորդվել է գործընկեր պատգամավորներին: Իսկ համատեղ աշխատելու նպատակով նույնիսկ առաջարկվել է վերջիններիս տրամադրել օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի նախագծերը, ինչը, համաձայնեք, պրակտիկայում հազվադեպ հանդիպող մշակույթ է:

Դատողությունները թողնում եմ ձեզ...»:

Այս թեմայով
am