Բորիս Ջոնսոնը նոր պարտություն է կրել խորհրդարանում

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը երկրորդ անգամ է մերժել վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը՝ հոկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

Կառավարության ղեկավարի նախաձեռնությանն աջակցել է ընդամենը 293 օրենսդիր, ինչը զգալի քիչ է անհրաժեշտ քանակից։ Դեմ է հանդես եկել 46 պատգամավոր։

Սա դարձել է արդեն 6-րդ անընդմեջ պարտությունը Ջոնսոնի համար, ով հուլիսի վերջին իշխանության գալու պահից ի վեր ձախողել է Համայնքների պալատում բոլոր քվեարկությունները։

Այժմ բրիտանական խորհրդարանը կդադարեցնի աշխատանքը մինչև հոկտեմբերի 14-ը։

Այս թեմայով
am