Փաշինյանը մեջբերում է արել Արցախի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ դիտորդական գնահատականից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մեջբերում Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միության» գնահատականից.

Աղաղակող խախտումներ չենք արձանագրել: Խախտումները կրել են ոչ թե վերահսկողական, այլ՝ չիմացության բնույթ:

Արձանագրված բոլոր խախտումները միասին վերցրած չեն ազդել ընտրությունների ելքի վրա: Հստակ կարող ենք արձանագրել, որ ընտրողներն ունեցել են բոլոր իրավական միջոցները և հնարավորությունները՝ իրացնելու քվեարկության իրավունքը:

Մեր կողմից դիտարկված տեղամասերից որեւէ մեկում հաշվարկի ժամանակ չի գրանցվել արդյունքները կեղծելու փորձ»:

 

Այս թեմայով
am