Արցախի ԿԸՀ-ն ամփոփեց ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Արցախի ԿԸՀ-ն այսօր ամփոփեց ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ այդմ՝ Արցախում ընտրելու իրավունք ունեցող 103 հազար քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 67 հազար 342 ընտրող:

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Եղիշե Արզումանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արձանագրված խախտումները չեն ազդել ընտրությունների թափանցիկության վրա:

«11 տեղամասային ընտրական հանձնաժողովներում կատարվել է խախտումների մասին 18 գրառում, մենք դրանք դեռևս չենք ստացել, ստանալու դեպքում համապատասխան գնահատականը կտանք: Բոլոր դեպքերում սա շատ ցածր տոկոս է, այնպես որ չեմ կարծում, որ դրանք կարող են ազդել ընտրությունների վրա»,-ասաց նա:

Նշենք, որ Արցախի 228 համայնքում և մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրել են 415 թեկնածուներ։

 

Այս թեմայով
am