Վրաստանում ավելի քան 600 դիմորդներ բողոքում են քննությունների արդյունքների դեմ

Թբիլիսիում Վրաստանի կրթության նախարարության շենքի մոտ տեղի է ունեցել ակցիա ՝ «Մի խլեք երկու տոկոս դիմորդների ուսանող դառնալու իրավունքը» կարգախոսով:

Ակցիային մասնակցել են այն դիմորդները, ովքեր քննական առարկների նվազագույն շեմը հաղթահարելուց հետո չէին կարողացել ընդունվել համալսարան՝ բարձր մրցակցության պատճառով: Դիմորդները կազմակերպել էին ստորագրահավաք: Հավաքագրել էին 3 հազար ստորագրություն և ուղարկել կառավարություն ու խորհրդարան:

Մինչ կառավարության արձագանքը, մրցակցություն չանցած դիմորդներին ու նրանց աջակիցներին հանդիպել է Վրաստանի Քննությունների և գնահատումների ազգային կենտրոնի տնօրեն Սոֆո Գորգոձեն: Նա ափսոսանք է հայտնել, որ դիմորդներն ընտրել են բարձր մրցակցություն ունեցող մասնագիտական ծրագրեր՝ նախապես կենտրոնի կողմից տեղեկացված լինելով հնաավոր հետևաննքների մասին:

Քննությունների արդյունքների համաձայն՝ Վրաստանում ավելի քան 28․7 հազար մարդ ուսանող է դարձել, ինչը կազմում է դիմորդների ընդհանուր թվի 71% -ը:

Վրաստանում ուսանող դառնալու համար դիմորդը պետք է հանձնի 4 քննություն:

Այս թեմայով
am