Սոցհարցում. ո՞ր պաշտոնյաներն ունեն ամենաբարձր ու ամենացածր վարկանիշը

«Փաստ» թերթը գրում է. «Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի, առողջապահության ոլորտում տիրող իրավիճակի հետ կապված՝ իշխանությունները մտահոգություններ ունեն վարկանիշի կորստի առումով:

Ըստ այդմ, «Փաստ» թերթի տեղեկություններով, նախաձեռնվել է հերթական սոցհարցումը՝ պարզելու, թե գերատեսչությունների ղեկավարներից ով ինչպիսի վարկանիշ ունի: Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին հարցումների համաձայն, ամենացածր վարկանիշն ունեն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: 

Սակայն շատ ավելի հետաքրքիր են ամենաբարձր վարկանիշային «հորիզոնականները»: Իրենց բարձր վարկանիշները պահպանել են ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am