Վրաստանի բոլոր հիվանդանոցներում կգործեն նույն սակագները. փոխվում է ֆինանսավորման մեխանիզմը

Վրաստանի  առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել փոխել ֆինանսավորման մեխանիզմը: Վրաստանի առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Թիկարաձեի հայտարարությամբ` երկրի համընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակներում նախատեսվում է երկրի  բոլոր բուժհիմնարկներում հավասարեցնել սակագները: Դեռևս պարզ չէ, սակայն, թե երբ են կլինիկաներն անցնելու նոր մեխանիզմով ֆինանսավորման:

Նա նաև հայտնել է, որ մոտ ապագայում առողջապահության նախարարությունը կներգրավվի հոսպիտալների կառավարման պրոցեսում, որպեսզի բարելավի ծառայությունների որակն ու վերահսկվի պետական միջոցների ծախսերը:

Ըստ նախարարի, թեև երկրում գործում է համընդհանուր առողջապահության ծրագիր, հիվանդների անձնական ծախսերը 20-22 տոկոսով գերազանցում են նրանց եկամուտը:

Վրաստանի բնակչության մի մասն օգտվում է մասնավոր ապահովագրությունից, իսկ մեծամասնությունը՝ համընդհանուր առողջապահության պետական ծրագրից: Ծրագիրը ներառում է վեց խումբ. (մինչև 5 տարեկան երեխաներ, ուսանողներ, թոշակառուներ, հատուկ կարողություններով անձինք, սոցիալապես անապահով անձինք), բարձր եկամուտ ունեցող անձինք, միջին եկամուտ ունեցող անձինք, դեռահասներ (6-18 տարեկան), ցածր եկամուտ ունեցող անձինք, ոչ կանոնավոր եկամուտ ունեցող անձինք:

Ելնելով նշված խմբերից՝ պետությունը մասնակի կամ ամբողջությամբ իր վրա է վերցնում բուժման ծախսերը:

Այս թեմայով
am