Բախում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ հավաքված են «Ամոթ է» շարժման ներկայացուցիչները, տեղի է ունեցել բախում: Շարժման կազմակերպիչները բողոքում էին նորանշանակ վարչապետի նշանակման դեմ, հայտնում է 1tv.ge-ն:

Այսօր առավոտյան «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին կառավարության կազմում նոր նշանակումներ ու տեղափոխություն էր կատարել: Վարչապետի պաշտոնում նա խորհրդարանականներին ներկայացրել է ՆԳՆ Գիորգի Գախարիային, որին խորհրդարանական ընդդիմադիր թևը դիմավորել է սուլոցներով: Խորհրդարանի խոսնակը ստիպված է եղել դուրս հրավիրել նրանց խորհրդարանից:

Արդեն դրսում ընդդիմության ակտիվիստներն ու «Ամոթ է» շարժման առաջնորդները փակել էին  խորհրդարանի մուտքի բոլոր դռները: Քիչ անց, սակայն, ոստիկաններին հաջողվել էր բացել է մուտքի դռները` ցուցարարներին ստիպելով տեղափոխվել  խորհրդարանի հետին մուտքի մոտ:

Խորհրդարանի մուտքի մոտ պատգամավորներ Լելա Քեբուրիան, Խաթունա Գոգորիշվիլին և Էլենա Խոշտարիան փորձել են շենքից դուրս անցկացվող ցույցի կազմակերպիչներից մի քանիսին մտցնել խորհրդարանի շենք:

 

Ոստիկանությունը և պետական պաշտպանության ծառայության աշխատակիցները ցույցի կազմակերպիչներին հնարավորություն չեն տվել մուտք գործել շենք:

 

Այս թեմայով
am