Ինչպես են Խարլամովի նախատատն ու Մարտիրոսյանի նախապապը հանգստացել Իբիցայում

Շոումեն Գարիկ Մարտիրոսյանը սիրում է զվարճացնել հետևորդներին՝ ծիծաղելի մեկնաբանություններ թողնելով։

Մարտիրոսյան-Լևինա զույգի իտալական արձակուրդները դրա վառ ապացույցն են։

Շոումենի ընկերը՝ «Comedy Club»-ի անդամ Թիմուր Բատրուդինովը, վերջերս Instagran-յան էջում տեսանյութ էր հրապարակել, որում Գարիկը նախ շանսոն էր երգում՝ կիթառ նվագելով, իսկ Բատրուդինովի հարցից հետո՝ «Գա՛ր, ի՞նչ ես անում», անմիջապես անցնում է Al Jarreau-ի։

 Ընդ որումոչ միայն երգում էր, այլլև պարում հայտնի «Roof Garden» երգի հնչյունների ներքով։ «Ես... Էլ Ջերո եմ լսում»,- պատասխանում է նա...

Մի քանի ժամ առաջ Մարտիրոսյանն Instagram-յան էջում հնաոճ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է անծանոթ կնոջ հետ։

 Ըստ Մարտիրոսյանի վարկածի՝ նա«Comedy Club»-ի անդամ Գարիկ Խարլամովի նախատատն է։

«Ընտանեկան արխիվում հին լուսանկար եմ գտել։ Իմ նախապապն է՝ Սպիրիդոն Բալտազարովիչ Մարտիրոսյանը Խարլամովի նախատատի հետ՝ Գերտրուդա Վոլդեմարովնայի հետ։ 1919թ.։

Իբիցա»,- լուսանկարը մակագրել է նա։

 

 

Այս թեմայով
am