Իրանի նախագահը բացառում է ԱՄՆ հետ երկկողմ բանակցությունների անցկացումը

Իրանի ղեկավարությունը չի բացառում ԱՄՆ հետ բանակցությունները, բայց դրանք կարող են անցկացվել «վեցյակի» հետ միաժամանակ։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ հետ երկկողմ, առանձին բանակցություններ չեն անցկացվելու։

«Եթե Միացյալ Նահանգները հանեն պատժամիջոցները, նրանք, ինչպես և նախկինում, կարող են երկխոսության մեջ մտնել «5+1» ձևաչափով», – հայտարարել է Ռոհանին։

«5+1» ձևաչափի կամ «վեցյակի» մեջ մտնում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Բրիտանիան, Չինաստանը և Ռուսաստանը, ինչպես նաև Գերմանիան՝ որպես Եվրամիության հիմնական դերակատարներից մեկը։

Մինչ այս, «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «ճիշտ պայմաններում» կարող էր հանդիպում ունենալ Իրանի նախագահի հետ։

Այս թեմայով
am