Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց: Այս մասին Բախտաձեն հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում: «2018-ին Վրաստանի վարչապետի պաշտոնում իմ առաջադրման նպատակը և հիմնական մանդատը երկրի համար ռազմավարական զարգացման շրջանակի ստեղծումն ու իրականացումն էր, որը կապահովեր առաջիկա տարիներին մեր պետական նպատակների իրագործումը և կդառնար երկրի զարգացման ուղեցույցը:

Զարգացման ռազմավարական շրջանակը ստեղծված է և հետևաբար ընդունել եմ որոշում պաշտոնից հեռացման մասին, քանի որ կարծում եմ, որ իմ առաքելությունն այս փուլում կատարել եմ»,- գրում է Բախտաձեն, այս մասին փոխանցում է aliq.ge-ն:

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սեպտեմբերի 3-ին քաղխորհրդի նիստ կանցկացնի: Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Գիա Վոլսկին հայտարարել է, որ հենց վաղը պարզ կդառնա, թե ով է լինելու հաջորդ վարչապետը:

Վոլսկին կառավարության փոփոխությունների հետ կապված և վարչապետի պաշտոնում ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային, իսկ ՆԳ նախարարի պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիլիին նշանակելու մասին է խոսել ու հայտարարել, որ սեպտեմբերի 3-ին ամեն բան պարզ կդառնա:

Այս թեմայով
am