Վրաստանի նախագահը՝ Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման պայմանների մասին

Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունը կարող է հիմք հանդիսանալ Թբիլիսիի և Մոսկվայի միջև երկխոսության վերսկսման համար, միայն այդ դեպքում Վրաստանը պատրաստ կլինի համագործակցել ՌԴ-ի հետ. այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Euronews-ին տված հարցազրույցում:

«Որպեսզի մենք շփումներ ունենանք (Ռուսաստանի հետ), հարաբերությունները վերսկսելու համար, մենք պետք է հստակ հասկանանք, որ Ռուսաստանի դիրքորոշման մեջ փոփոխություններ են տեղի ունեցել այնպիսի փոքր հարևանի նկատմամբ, ինչպիսին մենք ենք: Երբ մենք տեսնենք հստակ ազդանշաններ այս ուղղությամբ, ես վստահ եմ, որ ապագայում պատրաստ կլինենք երկխոսության»,- հավելել է Վրաստանի նախագահը:

Զուրաբիշվիլին հիշեցրել է, որ Վրաստանն ու Ռուսաստանը 2008-ից ի վեր խզել են դիվանագիտական հարաբերությունները:

Այս թեմայով
am