Թուրքիան «նոր, կեղտոտ խաղ» է որակել Իսրայելի արտահերթ ընտրությունները

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է սեպտեմբերի 17-ին Իսրայելում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս մասին Չավուշօղլուն գրել է Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

Թուրքիայի արտգործնախարարն Իսրայելում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անվանել է «նոր, կեղտոտ խաղ»: Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։

«Մենք երբեք չենք հրաժարվի Պաղեստինի բռնազավթված մայրաքաղաք Արևելյան Երուսաղեմի հարցում մեր պաղեստինցի եղբայրներին օգնելուց և պաղեստինյան հարցը պաշտպանելուց»,-ասել է Չավուշօղլուն:

Այս թեմայով
am