Վրացական ավիաընկերությունները Ռուսաստանին պարտք են 1 միլիոն դոլար

Վրացական ավիափոխադրողները Ռուսաստանին պարտք են 1 միլիոն դոլար՝ օդային նավիգացիոն ծառայության համար: Վճարումները կանոնավոր չեն վճարվել ավելի քան տասը տարի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հունիսի վերջին ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ պարտքը կազմում է 792,5 հազար դոլար և 592.3 հազար ռուբլի:
«Այսօրվա դրությամբ, պարտքի չափը կազմում է մոտ 1 միլիոն դոլար»,- նշել է ՌԴ տրանսպորտի նախարարության քաղաքացիական ավիացիայի ոլորտում պետական քաղաքականության վարչության պետ Սվետլանա Պետրովան:

Իրավիճակն ավելի է բարդացել Թբիլիսիի և Մոսկվայի միջև հարաբերությունների վատթարացմամբ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 21-ին հրամանագիր էր ստորագրել հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերությունների՝ դեպի Վրաստան մուտքի արգելքի մասին, վերադարձի թռիչքները նույնպես դադարեցվել էին: Georgian Airways և MyWay Airlines-ին թույլատրվելու է թռիչքներ կատարել դեպի Ռուսաստան միայն պարտքի լրիվ մարման դեպքում:

Այս թեմայով
am