Եթե այստեղ հանք եղավ, բնությունը վերածվելու է անապատի. Ամուլսարում հերթապահող գնդեւազցի

Արդեն 1 տարի երկու ամիս այստեղ ենք, հերթապահում ենք. օրական 4-5 հոգի, 10 հոգի մնում ենք, պայքարում ենք, որ այստեղ հանք չլինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ամուլսարի հանք տանող ճանապարհին հերթապահություն իրականացնողներից Գնդեւազի բնակիչ Անդրեաս Մարգարյանը:

«Մենք գիտակցում ենք, որ եթե այստեղ հանք եղավ, շատ վատ հետեւանքներ է ունենալու, բնությունը վերածվելու է անապատի»,-ասա նա:


Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Ջերմուկ այցին, գնդեւազցին նշեց, որ տպավորությունն այդ այցից ոչ դրական էր, ոչ բացասական. «Ասեց այն, ինչ մինչ այդ ասում էր: Բայց մենք մեր որոշումը ունենք ու չենք փոխելու»:

Նա նկատեց, որ «Էլարդ» կազմակերպությունը փաստաթղթերի հիման վրա է փորձաքննություն արել. «Այն թղթերի վրա, որոնց հիման վրա «Լիդիանը» ՇՄԱԳ է կազմել, գիտնականները ստուգել են, տակը ստորագրել են, որ կարող են լիցենզիա տալ: Նրանք չէին կարող այդ թղթերը նայելով որոշեին, որ դրանք սխալ են: Ես լուրջ չեմ վերաբերվում այդ փորձաքննությանը:

«Այստեղ մենք բոլորով պայքարում ենք՝ կանանցով, երեխաներով: Ամբողջ ժողովուրդը պայքարում է: Բարոյական տեսանկյունից անգամ ջերմուկը որպես առողջարան եւ որպես հանք, կողք կողքի չեն կարող լինել: Օրինակ, քամին հանքի փոշին բերի լցնի առողջարան: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ թունավոր նյուեթերը ջրերի հետ չեն գալու լցվեն Կեչուտի ջրամբար: Ռիսկերը շատ են»,-ընդգծեց նա:

Այս թեմայով
am