Ընտանիքի անդամներին Նիկոլը բաժանում է սևերի և սպիտակների

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Փաշինյանը ներկայացրեց. «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը» սեփական կառավարություն-հեղկոմի կարգախոսը:

Փաստորեն՝
* Ընտանիքի անդամներին Նիկոլը բաժանում է սևերի և սպիտակների:
* Հեղափոխականների ու հակահեղափոխականների
* Դավադիրների և օտարերկրյա գործակալների:
* Նրանց մի մասին ասֆալտին է փռում:
* ԱԺ դարպասները փակում դեմները և լավ ջարդ տալիս Իջևանի մատույցներում:

Իսկ սեփական օջախի վրա հոխորտացող Ալիևից կիրթ և նորմալ մարդու տպավորություն ստանում:
Լռում, երբ տրանսգենդերության քարոզ է տիրում ԱԺ ամբիոնից և այդպես շարունակ...

Հ.Գ.
Ընտանիքի սորոսական անդամներին 33 մլն դրամ փող տալիս օջախը խառնելու, իսկ մյուս մասին ասում՝ աղքատությունը ձեր ուղեղներում է:

Հ.Հ.Գ.
Բայց օջախի հայրը պատասխանատվություն պետք է ունենա, ոչ թե մեղավորներ փնտրի ու փուռը տա, ինչպես ոստիկաններին Իջևանում և Ամուլսարի հարցում Քննչական կոմիտեին:
Այսպես շարունակվելու դեպքում հեռու չէ այն օրը, երբ Փաշինյանը փուռը կտա ՀՔԾ-ի «ընկեր ջանին»:
Աչքիս շուտով նորից մարդ է վատանալու»:

Այս թեմայով
am