Էնքան է անելու, մինչև հարևան Պողոսներն էլ սկսեն չհավատալ էս մարդուն․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ջերմուկից վերադառնալուց հետո Փաշինյանը գրել է, որ այցից արված «ամենակարեւոր հետեւությունն այն է, որ մարդիկ գիտեն եւ վստահ են, որ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից ու Հայաստանի հավասարակշռված շահից: Շնորհակալ եմ այդ վստահության համար»:

Ճիշտն ասած՝ ես հետևել եմ վարչապետի ջերմուկյան այցին։ Օրվա ընթացքում նա նախ հրաժարվել է խոսել հավաքված բազմության հետ, ասելով, թե «այցս կփչացնեք»։ Հետո տեղի բնակիչներին մեղադրել է… ըըը… կովերի վրա հոգեբանական ազդեցություն գործելու մեջ։ Թե բա. «Էնքան ականջի տակ ասել եք Ամուլսարն առանց հանքի, էդ կովը ջուր կխմի՞»։ Փորձել է տանը նստած քաղաքացիներից կարծիք իմանալ հանքի շահագործման մասին, տեսել է, որ նրանք էլ են դեմ, Ջերմուկից գնացել է Գորայք և Սարավան համայնքներ, որտեղի բնակիչները համեմատաբար լոյալ են տրամադրված հանքի շահագործման հեռանկարին։ Ընթացքում էլ մի երեխուց հետաքրքրվում էր, թե ամենաշատը որ ճաշն է սիրում։ Ամեն տեղ մարդիկ լոզունգներով հասկացնում էին վարչապետին, որ սարը հանք չի դառնալու։ Իրենք դեմ են։

Հիմա հարց՝ ժողովրդական վստահություն որտե՞ղ տեսավ Նիկոլը։ Իրանից բացի էլ ո՞վ է տեսել։

Էնքան է անելու, մինչև հարևան Պողոսներն էլ սկսեն չհավատալ էս մարդուն»։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Այս թեմայով
am