Դեռ մեկ տարի առաջ է ԱՄՆ-ն ցանկություն հայտնել գնել Գրենլանդիան․ սենատոր Թոմ Քոթոն

Ամերիկացի հանրապետական սենատոր Թոմ Քոթոնը, ով ներկայացնում է Արքանզաս նահանգը, հայտարարել է, որ դեռեւս անցյալ տարի ամռանն է առաջարկել ԱՄՆ-ում դանիական դեսպան Լարս Գերտ Լոզեին, որ վաճառեն Գրենլանդիան ԱՄՆ-ին։

Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։ Ըստ հրապարակման, այդ առաջարկը հնչեցվել է 2018-ի օգոստոսին, դանիական դեսպանի հետ «Հյուսիսային հոսք-2»-ի հետ կապված մի քննարկման ժամանակ։

Սենատոր Քոթոնը հայտարարել է նաեւ, որ դեսպան Լոզեն մի փոքր շփոթվել է, սակայն երբ ինքը ներկայացրել է, թե ինչու է ԱՄՆ-ն ցանկանում դա անել, խոսակցությունը շարունակվել է։

Քոթոնը նաեւ ասել է, որ նույնը առաջարկը ներկայացրել է նաեւ նախագահ Թրամփին, թեեւ չի կարող ասել, արդյոք մինչ իր կողմից այդ առաջարկի ներկայացումը Թրամփը նման միտք ունեցել է, թե՝ ոչ։

Այս թեմայով
am