«Բա որ առանց ոտների ու ձեռների երեխեք ծնվեն, ի՞նչ եք պատասխան տալու». վարչապետը՝ «Լիդիանի» աշխատողին

 

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շրջել Ամուլսարի հարակից գյուղերում: Այս պահին նա Գորայքում է, այցելել է «Լիդիան Արմենիա»-ի լաբորատորիա: «Բա որ առանց ոտների ու ձեռների երեխեք ծնվեն, ի՞նչ եք պատասխան տալու»,- դիմելով «Լիդիան»-ի աշխատողին՝ կատակեց վարչապետը:

«Ես պատասխան տա՞մ»,- արձագանքեց աշխատակիցը:

«Հա, ես եմ պատասխան տալու, պարզա»,- ասաց Փաշինյանը:

Նշենք, որ ի տարբերություն ջերմուկցիների և գնդեվազցիների, գորայքցիներն ասում են, որ եթե հանքը չշահագործվի, գործազրկությունը կավելանա: «Ցանկացած հանք ունի վտանգ, բայց դա կարելի է կառավարել»,- ասում են նրանք:

Այս թեմայով
am