Արտակ Դավթյանը մասնակցել է ԱՊՀ երկրների ԶՈՒ ԳՇ պետերի կոմիտեի նիստին

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մասնակցել է Դուշանբեում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ մանրամասներ չփոխանցելով:

ԱՊՀ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը:

Այս թեմայով
am