33 մլն չէ, 3 մլն դրամ տալո՞ւ է կառավարությունը, եթե մենք էլ դիմենք Արցախում ժողովրդավարություն զարգացնելու համար. Կոստանտին Տեր-Նակալյան

«ՀՀ Կառավարության որոշումը, որով  33 միլիոն 680 հազար դրամ է հատկացվում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ին Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրակացնելու համար, շատ հարցեր է առաջացնում: Հայաստանում կան 5 հազարին մոտ հասարակական կազմակերպություներ, ի՞նչ տենդեր է իրականացվել կամ ի՞նչ սկզբունքով են ընտրվել հենց այդ 2-ը կամ 33 մլն դրամը մի փոքր շատ չէ՞ այդ երկուսի համար:

«Ադեկվադ» նախաձեռնությունը ունի նաև հասարակական կազմակերպություն, եթե մենք էլ դիմենք կառավարությունը՝ ասելով, որ մենք էլ ենք ուզում Արցախում ժողովրդավարություն զարգացնեք, մոնիտերինգ իրականացնեք, 33 մլն չէ, 3 մլն դրամ տալո՞ւ է կառավարությունը: Եթե չի տալու կամ հակառակը, ապա ինչ սկզբունքով է դա իրականացնելու»,- Politik.am-ի հետ զրույցում նման հարց ուղղեց  «Ադեկվադ» ՀԿ անդամ Կոստանտին Տեր-Նակալյանը:

Դիտարկմանը, թե կառավարության փոխանցմամբ դիտորդական առաքելություն իրակացնելու ցանկություն հայտնել են հենց այս երկու ՀԿ-ները, Նակալյանը պատասխանեց.

«Ինչպե՞ս են հայտել, ե՞րբ է Կառավարութրևյւնը հայտարարել, որ այսինչ չափորոշինչներին համպատասխան ՀԿ-ները նման առաքելություն իրականցելու համար կարող են դիմել»:

Անդրադառնալով այն կարծիքներին, որ «սորոսական» կառույցներին պետական ֆինանսավորւմ հատկացնելու հարցում կառավարությունն այլ միտումներ ունի, Կոստանտին Տեր-Նակալյանից հետաքրքրվեցին, թե  ինչպես է մեկնաբանում այս քայլը.

«Իհարկե, մենք սրանում հեռահար նպատակներ ենք տեսնում՝  Արցախում իրավիճակը դեստաբիլիզացնելու և հասարակական պառակտման կետեր ստեղծելու: Առհասարակ համարում ենք, որ Նիկոլ Փաշինյանի իրականացրած պետական հեղափոխությունը այսպես ասած փայատերեր ունի, որոնցից մեկւը այն օտարերկրյա գործակալական ցանցն է, որի բաղկացուցիչ մասը նաև Ջորջ Սորոսի միավորներն են: Սա կարող եմ որակել որպես այդ փայատերերին պատասխան ծառայություն մտուցելու միջոց: Այն ինչ երկար տարիներ չէր կարողնաում անել Սորոսը՝ ուղակիորեն իր միավորներով մտնել Արցախ, հիմա անում է ՀՀ կառավարության միջոցով: 

«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը ճչանաչված հանրապետություններում դիտորդական առաքելություն իրականացնելու փորձ չունի: Որքանով ինձ է հայտնի, Ջորջ Սորոսն առհասարակակ չճանաչված հանրապետություններում գործունեություն ծավալելու համար ֆինանսավորում չի իրականացնում, գուցե և այլ կազմակերպությունների միջոցով իրակացնեն, բայց որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլը», «Բաց հասարակություններ հիմնադրամը» ուղղակիորեն ներգրավվեն Աբխազիայում, Հարավային Օսիայում, Արցախում գործունեություն իրականացնելու համար, դա ինձ համար նորություն էր»,- ասաց նա:

Որպես ամփոփում  վերջինս հավելեց՝  սովորաբար երկիրը ներսից քանդելու համար փողը դրսից է գալիս, մեզ մոտ կարծես որակական նոր մակարդակ է, երբ դրա համար գումարը երկրի ներսից են տրամադրում: Նման նախադեպի ինքս դեռ չեմ հանդիպել: 

 

Politik.am

Այս թեմայով
am