«Եթե պարզվի, որ անվտանգ է հանքի շահագործումը, կրկին դեմ կլինե՞ք». Փաշինյանը՝ Ջերմուկի բնակչին

Նիկոլ Փաշինյանը ջերմուկիցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ իր դիրքորոշմանը. «Ենթադրենք հանքն աշխատեց, աշխատանքը պետք ա ոչ մի ազդեցություն չունենա ոչ օդի, ոչ ջրի, ոչ հողի, ոչ աղմուկի աստիճանի վրա: Սարը էլ առաջվանը չի, որովհետև այնտեղ մինչև հեղափոխությունը աշխատանք ա արվել, փոխվել ա... Երեկ խորհրդակցության ժամանակ նորից ասացի՝ այն խոտը, որն ուտելու է մեր պահած ոչխարը, որի միսը՝ մեր երեխաները, և պարզվի՝ վտանգավոր ա, չի շահագործվի»,- հայտարարեց վարչապետը:

Դիմելով բնակչին՝ Փաշինյանը հարցրեց. «Հիմա եթե պարզվի, որ անվտանգ է հանքի շահագործումը, կրկին դեմ կլինե՞ք»:

«Այո»,- ասաց ջերմուկցին: «Այ էդ ա խնդիրը, որ բոլորն այսպես են մտածում... Անընդհատ մոնիթորինգ է լինելու, եթե շեղում հայտնաբերվի, 90 օր ժամանակ ենք տալու ընկերությանը, որ շտկի, եթե չի շտկում, փակվում ա»,- նշեց Փաշինյանը:

Նշենք, որ վարչապետը հանդիպում է առանձին բնակիչների հետ. հրապարակում հավաքվածները դժգոհ են:

Այս թեմայով
am