«Կառավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը բարդ ընտրության առջև են կանգնած». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն, որ գործող իշխանությունները բազում քրեական և կոռուպցիոն հարուստ կենսագրություն ունեցող պետական համակարգ են ժառանգել, դա այլևս անվիճելի փաստ է...

Եվ երբ նախկին իշխանության ներկայացուցիչներն ազնվությունից և արդարությունից են խոսում, ապա պետք է առնվազն լռեն, քանի որ տասնչորս միլիոն դոլար կաշառք վերցնելու և փողերի լվացման գործով մեղադրանք է առաջադրված հենց իրենց իշխանությունը մարմնավորող կարկառուն ներկակացուցիչ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ:

Վերջինս, դեռևս 2008թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերի ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, պահանջել և ստացել էր 14 մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք: Սա իմիջայլոց...

Իսկ ինչ վերաբերվում է Ամուլսարին... Ամուլսարի ոսկեբեր քվարցների հանքավայրի շահագործման քաղաքական պատասխանատուն նախկին իշխանությունն է։

Այդ նույն իշխանությունն է 2014-ին «Գեոթիմ» ՓԲԸ («Լիդիան Արմենիաի» իրավանախորդ) երկրաբանահետախուզական կազմակերպությանը տվել Ամուլսարի հանքավայրի շահագործման կասկածելի և վիճահարույց թույլտվությունը... Իսկ այսօր չարախնդում են...

Չեմ անդրադառնա հանքի շահագործման արդյունքում սպասվող եկամտին, աշխատատեղերի ստեղծման խնդրին... Իսկ ինչ-որ մեկը կասկածում է, որ ցանկացած հանքի, այդ թվում՝ Ամուլսարի շահագործման արդյունքում շրջակա միջավայրին կարող է հասցվել անվերականգնելի էական վնաս։ Մինչդեռ ոմանց դա բացարձակ չի հետաքրքրում, քանզի նրանք դեռ տենչում են իշխանության. ժողովրդի և բնության հերն էլ անիծած։

Քարը գցել են փոսը, դե տղա եք հանեք...
Հ.Գ. Թող որևէ մեկը չկասկածի, որ Ամուլսարի հանքի շահագործումը դադարեցնելու պարագայում հնարավոր արբիտրաժային վեճում պարտվելու հավանականությունը անբեկանելի է, ըստ որում, բավական թանկ է արբիտրաժում Հայաստանի պարտության գինը՝ շուրջ մեկ միլիարդ դոլար։

Իսկ Հայաստանի բյուջեն չի գերազանցում երեք միլիարդը։ 

Հ.Գ. Տնտեսագետները թող պարզաբանեն՝ ինչ է նշանակում դեֆոլտ... 
Կառավարությունը, և անձամբ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարդ ընտրության առջև են կանգնած...

Իսկ Ամուլսարի շահագործման թույլտվության հասցեատերերը ցնծության և հրճվանքի մեջ են՝ մոռանալով, որ այս հարցի քաղաքական պատասխանատուն հենց իրենք են...

Ահա, թե ինչ է նշանակում՝ չսիրել սեփական ժողովրդին և երկիրը...»:

Այս թեմայով
am