Երկրի ամենամեծ գրախանութը գովազդում է «ԵՐՐՈՐԴ ՍԵՌԸ»

«Հրապարակ»-ը գրում է.

Կարծում եմ հանրությունը անսպասելիության կգա, երբ հասկանա, որ Ամուլսարի հետ զուգահեռ այլ հարցեր են ստվերային կերպով լուծվում։ Սա հետաքրքիր հնարք է, զինտեխնիկան կուտակել մի տեղում, տպավորություն ստեղծել, որ այդ կետում է գնալու գործողությունը ու զուգահեռ այլ կետերում քայլեր իրականացնել։  

Այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշում է կայացրել 33 միլիոն 680 հազար դրամ ծավալով դրամաշնորհ հատկացնել սորոսական «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին։ Վերջիններս ցանկացել են սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնել, ինչն էլ կառավարությունը բավարարել է։ Այլ իրավիճակում լուրջ քննարկումների առիթ կհանդիսանար, բայց հիմա, երբ սրությամբ բարձրացված է Ամուլսարի հարցը, դա բարձրաձայնելուց այն կողմ չի անցնում։

Ակտիվ գործունեություն է ծավալել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարա Բաթոյանը՝ երեխաների որդեգրման և նմանատիպ հարցերի շուրջ ու տեղեկացնում է, որ ինքը քննարկում է դրանք հասարակական կազմակերպությունների հետ։ Պարզ է, թե ինչպիսի կազմակերպությունների հետ է քննարկում։  Ահա նրա գրառումը․

Հայաստանում հատուկ հաստատությունները փակվելու են, որովհետև դա դեմ է ներառման սկզբունքին, ներառական և հավասար հասարակություն ունենալու տեսլականին։ Այս նպատակին հասնելու համար մենք համագործակցում ենք հասարակական կազմակերպությունների հետ երեխաներին ընտանիք վերադարձնելու համար, զարգացնում ենք խնամատար ընտանիքի ինստիտուտը, բարելավում ենք որդեգրման համակարգը և ստեղծում ենք ճգնաժամային կենտրոններ, խիստ անհրաժեշտության դեպքում երեխաների խնամքն ապահովելու համար։
Այլ ճանապարհ չկա։ Համակերպվե՛ք։

Հենց նոր մի գրառում կարդացի, որը վկայում է, , որ Ստամբուլյան կոնվենցիան Ամուլսարի հետ զուգահեռ առաջ է տարվում։ Ներկայացնում եմ գրառումը․

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Մտնում եմ Բուկինիստ՝ գիրք գնելու, տեսնեմ ցուցափեղկին ոմն Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանի «Երրորդ սեռ» վեպի մեծ գովազդն է փակցված։ Գրքին ծանոթ չեմ, բայց անունն արդեն հուշեց, որ մի հարամ պատմություն պետք է լինի։ Համացանցում հետո նայեցի՝ կարծես ամեն ինչ հենց այդպես էլ կա՝ ավտորիտար հասարակություն, սիրո անհնարինություն և այլն, և այլն։ Արդեն հասկացաք ինչի մասին է։ Ու դա մեծ գովազդով երկրի ամենամեծ գրախանություն առաջարկվում է ՀՀ հպարտ քաղաքացիներին։ Դե իսկ գրքի մասին համացանցային գրառումներից էլ չխոսեմ՝ մե գովք, մե գովաբանություն…

Հայկական գրքի շուկայում առաջին անգամ չէ, որ նման մտահոգիչ բաների եմ հանդիպում։ Երևում է՝ Ստամբուլյան քարոզողները վաղուց են հասկացել, որ մեր հասարակությունն այդքան էլ չկարդացող չի, որքան դա սովորաբար ներկայացվում է ու դե սկսել են ակտիվ աշխատել այդ ուղղությամբ։ Հրատարակիչները տպում են, գրախանութները գովազդով վաճառում, ոչ մի խնդիր չունեն։

Ու սա արդեն իսկապես լայնամաշտաբ գրոհի տեսք է ստացել։ Ցանկացած բան քարոզելու համար մինչև վերջ գազ են տալիս։ Այսօր Ստամբուլյան կոնվենցիայի խնդի՞րն է դրված, խնդրեմ՝ էլ սուտ պատմություններ, էլ պերֆորմանսներ, էլ գրրքեր։ Ամուլսարի թեմա կա՞, նորից ոչ մի սահմանափակում։ Արա Պապյանը երեկ անգամ Արցախը ծախեց։ Թե բա առանց Արցախ մի ձև կարող ենք ապրել, առանց ջուր՝ ոչ։

Նմանատիպ փաստերի ժամանակ բացատրությունը ծիծաղելի է դառնում։ Ինչպես Բաթոյանն է ասում՝  Այլ ճանապարհ չկա։ Համակերպվե՛ք։ Այնպես որ «Իմ քայլը» խմբակցության մեջ դերերը լավ բաշխված են,  Ամուլսարի շահագորման համար այլ խումբ է պայքարում, Ստամբուլյան կոնվենցիայի ու այլ հարցերի համար՝ սորոսական խումբը։ Եթե այդ խումբը առաքելություն չուներ, ինչու՞ են հայտնվել բարձր պաշտոններում։

Այս թեմայով
am