«Շշի Մելո»-ի դեմ մահափորձի գործով մեղադրյալի պաշտպանի ներկայացրած հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

«Շշի Մելո» մականունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանի դեմ օգոստոսի 2-ին իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արթուր Մխիթարյանի պաշտպանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանական բաժնում իրականացված ենթադրյալ բռնությունների վերաբերյալ: SHANTNEWS.am–ի հետ զրույցում դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ` նյութեր նախապատրաստելու համար։

Հիշեցնենք, որ Երևան-Սևան ավտոճանապարհին օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունի գործով ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանը տուժող էր ճանաչել:

Այս թեմայով
am