Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց երգչուհու պրոդյուսեր Արայիկ Գաբաջյանը: «Այն ռեստորանները, որտեղ Գայան է երգում, մեզնից միշտ պահանջում են անձնագիր, սոցքարտ, ամեն ինչ օրինական է, եւ ուղղակի չենք կարող հարկեր չվճարել»,-ասաց նա:

Երգչուհու պրոդյուսերի խոսքով՝ ՊԵԿ-ի վերջին հայտարարությունից հետո դեռ կողմնակի եկամուտ չեն ունեցել, որ դա էլ օրինական կերպով լրացնեին. «Որտեղ աշխատել է, միշտ էլ գրանցված է եղել, հիմա էլ է գրանցված, բայց այս ընթացքում հարսանիքի ու այլ միջոցառումների չի մասնակցել»:

Արայիկ Գաբաջյանը հայտնեց, որ երբ շոու բիզնեսի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՊԵԿ-ի աշխատակիցների հետ, ներկա է եղել նաեւ Գայա Արզումանյանը. «Հենց պայմաններն ու պահանջը լսեցինք, միանգամից որոշեցինք, որ պետք է մնացած եկամուտներն էլ հայտարարգրել: Նորմալ է դա, եթե աշխատում են եւ կողքից ունեն եկամուտներ, պարտավոր են բոլորն էլ հարկեր վճարել»:

Գաբաջյանի վստահեցմամբ՝ շոու բիզնեսի ներկայացուցիչների ծախսերը շատ ավելի մեծ են ցանկացած անհատ ձեռներեցի ծախսերից. «Լավ կլինի, որ ՊԵԿ-ը հետամուտ լինի նաեւ այդ հարցին, որովհետեւ այդ նույն երգի գումարը շատ մեծ թիվ է, տեսահոլովակի ծախսերը եւս, պետք է այդ ամենն ինչ-որ մի տեղ կոմպենսացնել»:

Պրոդյուսերի խոսքով, եթե կազմակերպվում են պետական համերգներ, պետք է երգիչների միջեւ հավասարաչափ բաշխեն. «Մայրաքաղաքի տոնին, տարբեր միջոցառումների, ամեն անգամ նույն խմբերն են տանում, մինչդեռ պետք է բոլորին էլ ընդգրկեն»:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ը ՊԵԿ-ից հետաքրքրվել էր՝ հունիսից հետո որեւէ ակնհայտ փոփոխություն նկատվե՞լ է շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկային դաշտ բերելու գործում: ՊԵԿ-ից մեզ հայտնած վերջին տեղեկատվության համաձայն՝ հարկային մարմնի տեղեկատվական բազայում ներկայումս հարկային մարմնին հայտնի անուն-ազգանուն ունեցող եւ ստեղծագործական գործունեությամբ զբաղվող թվով երկու տասնյակից ավելի քաղաքացիներ են սկսել հարկեր վճարել:

Միաժամանակ տեղեկացրել, որ սա շարունակական պրոցես է, որն իրականացվում է հարկային մարմնի կողմից: Ուսումնասիրություններ են իրականացվում, եւ տարվում են աշխատանքներ՝ հարկման դաշտ բերելու բոլոր այն մարդկանց, որոնք ունեն վճարվող եկամուտներ:

armtimes.com

Այս թեմայով
am