Ծիծեռնակաբերդի հրդեհն, ամենայն հավանականությամբ, բռնկվել է հրավառությունից

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդի հարակից անտառում անցած երեկոյան առաջացած հրդեհի պատճառը, ըստ նախնական վարկածներից մեկի, հարևանությամբ գործող ռեստորանից արձակված հրավառությունն է:

ԱԻՆ-ի Փրկարար ծառայության մարտական հաշվարկները շիջման աշխատանքներ են տանում: Նրանց օգնության են հասել նաև Աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի ջրցան մեքենաները: Դեպքի վայրում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանը»:

Այս թեմայով
am