ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Մայր Աթոռին դատի է տվել

«Հրապարակ»-ը գրում է.

«ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի հայցի քննությունը՝ ընդդեմ Մայր Աթոռի, երեկ պատասխանող կողմի միջնորդությամբ հետաձգվել է։ Նախկին պատգամավորի և վեհարանի միջև վեճի պատճառ է դարձել տարիներ առաջվա մի շինարարական պատվեր: Ախոյանին պատկանող «Սպիտակ կամար» շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց դրա դիմաց չի վճարվել՝ մոտ 200 միլիոն դրամ։

Սակայն երեկ պարզեցինք, որ հայցվորը 518 միլիոն դրամի պահանջ է ներկայացրել, որի մեջ ներառել է իր ընկերության կրած վնասի չափը, մասնավորապես՝ չվճարվելու պատճառով վարկեր վերցնելը և այլն։ Մայր Աթոռի պաշտպանությամբ զբաղվում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գրասենյակը, թեև դե ֆակտո ՓՊ նախագահը գործին չի մասնակցում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am