Արմավիրի նախկին մարզպետին նոր պաշտոն կառաջարկեն

Analitik.am-ի տեղեկություններով Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի խորհրդական Գագիկ Միրիջանյանին կառաջարկեն ղեկավարել առողջապահության և աշխատանքի տեսչությունը:

Պարզվեց, որ Գագիկ Միրիջանյանին դեռևս նման տեղեկություններ չեն հայտնել, այնուամենայնիվ նա Analitik.am-ի հետ զրույցում ասաց՝ եթե ռեալ առաջարկություն լինի, ինքը դեմ չի լինի ղեկավարել տեսչությունը:

 

Արմավիրի նախկին մարզպետը նաև նշեց, որ ինքը համակարգող փոխնախարարն էր, երբ դեռևս տեսչությունը գտնվում էր առողջապահության նախարարության ենթակայության տակ՝ 2015-2016թթ, իսկ երբ դարձել է տեսչական մարմին, Գագիկ Միրիջանյանն արդեն առողջապահության նախարարությունում չէր:

 

«Բայց առաջարկություն չի եղել, եթե լինի, ես ծրագիր կներկայացնեմ»,- ասաց Գ. Միրիջանյանը` հավելելով, որ իր նշանակման դեպքում տեսչությունը կշահի, քանի որ համակարգել է տեսչության աշխատանքները:

 

Այս թեմայով
am