«Մարիամ ջան, հիմա շատ խորը շունչ ես քաշում, հանգիստ նստում ես տեղդ և կարդա գրառումս». Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարիամ Փաշինյանը կոչ է անում բոլորիս, որպեսզի խորը շունչ քաշենք և հանգստանանք:

Մարիամ ջան, հիմա շատ խորը շունչ ես քաշում, հանգիստ նստում ես տեղդ և կարդա գրառումս: Մի բաժակ էլ ջուր դիր կողքդ:

Նախ շունչ քաշելու վերաբերյալ: Դու՛, մա՛յրդ, հա՛յրդ, մեկ-մեկ պապիկդ և էն չստացված քեռիդ, արդեն բավականին ժամանակ թույլ չեք տալիս, որպեսզի խորը շունչ քաշենք, և գիտես թե ինչո՞ւ. դուք կրկեսի եք վերածել մեր երկիրը: Ձեզ ի՞նչ է, թվում է, որ պետություն կառավարելը նույնն է, ինչ ձեր ընտանեկան թե՞րթը:

Առավոտից երեկո աշխատելու փոխարեն դուք միայն մսխում եք այն ամենը, ինչ թողել է ձեզ նախորդ իշխանությունը: Սերժի թողածով հայրդ առավոտից երեկո փորձում է կայանալ, բայց չի ստացվում և գիտես՝ ինչո՞ւ, որովհետև բացի բառադի խոսելուց, ուրիշ ոչինչ չգիտի: Ես հասկանում եմ, որ հայրդ ստախոսի հսմբավ ունի և դա քեզ դուր չի գալիս, բայց հաթաթա տալու փոխարեն, երեկոյան հայրիկիդ հարցրու, թե ինչի՞ է 58 րոպեանոց մեգալայվի մեջ խոսում ոչնչից:

Եվ հետո: Մենք օրերով և շաբաթներով չենք սպասում, որ Հայաստանի քաղաքական կյանքը բորբոքենք:

Մենք ամեն օր պայքարում ենք, ձեր սերմանած կեղծիքի և ատելության մթնոլորտի դեմ:

Առհասարակ, երբ կոչ ես անում, որպեսզի պատասխանատվություն կրեն քաղաքացիները իրենց խոսքի համար, ապա առաջինը սիրելի հայրիկիցդ սկսի, որովհետև թիվ մեկ անպատասխանատուն նա է: Հույս ունեմ, որ տիրապետում ես խորը շունչ քաշելու և հանգստանալու շատ նուրբ արվեստին»:

Այս նկարն էլ, ինձանից քեզ նվեր: Հիմա հանգիստ նստի տեղդ և ջուր խմի: Դրաման չգիտեմ, բայց կինոն դեռ նոր է սկսվում:

Այս թեմայով
am